Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը

Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ վերահսկողության տակ է առել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի անցակետի պաղեստինյան հատվածը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ն հաղորդել է, որ հետախուզական տվյալների հիման վրա պարզվել է՝ «Ռաֆահի անցակետն օգտագործվում է ահաբեկչական նպատակներով», և այնտեղից է մայիսի 5-ին գնդակոծվել Քերեմ Շալոմ անցակետը, որի հետևանքով զոհվել է իսրայելցի 4 զինվորական։

Ավելի վաղ Իսրայելը Ռաֆահի արևելքում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ էր տվել։

ԻՊԲ-ն հաղորդում է, որ բացի Ռաֆահի անցակետն իր վերահսկողության տակ վերցնելուց, զինված ուժերը քաղաքում նաև ոչնչացրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման թիրախներ, այդ թվում՝ ռազմական կառույցներ, ստորգետնյա ենթակառուցվածք՝ «ոչնչացնելով 20 ահաբեկչի»։

Իր հերթին Al Jazeeera-ն հաղորդում է, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել բնակելի շենքերի, որի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։

ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեն հայտարարել է, որ խմբավորումն ընդունել է Կատարի և Եգիպտոսի միջնորդների կողմից առաջարկված հրադադարի առաջարկը, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ առաջարկը չի բավարարում Իսրայելի պահանջները․ Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե՝ բանակցությունների։ Միևնույն ժամանակ՝ Ռաֆաhում ռազմական գործողությունները կշարունակվեն։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհվել է ավելի քան 34 700 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 78 000-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]